Սոց․ ցանցերը մեր կյանքի անբաժանելի մասն են դարձել արդեն։ Այս սոց․կայքերից մեկն էլ Instagram-ն է, որը ստեղծվել է 2010 թվականի հոկտեմբերի 6-ին։ Այն այս կարճ ժամանակահատվածում արդեն մեծ ճանաչվածություն է ձեռք բերել։
Instagram-ում ներկայումս կա մոտ 16 միլիարդ նկար, 1,2 միլիարդ ամենօրյա լայքեր և 55 միլիոն նկարների ներբեռնումներ դեպի կայք ամեն օր։
Ծառայությունը վերջերս ամփոփել է այս տարվա տվյալները և հայտնի է դարձել տարվա ամենահայտնի նկարը, որը հավաքել է ամենաշատ լայքերը։ Այդ նկարի տերը և Instagram-ի օգտատերը եղել է Ջասթին Բիբերը(justinbieber)։
Ահա և նկարը։ Իսկ նկարի իրական հասցեն Instagram-ում ահա սա է․ Հղում։
Նկարը հրապարակվել է օգոստոսի 15-ին։ Ի դեպ 1,5 միլիոն հավանումը Ջասթինի համար այդքան էլ մեծ ցուցանիշ չէ, քանի որ ունի մոտ 12 միլիոն հետևող։
Ինչպես նաև հայտնի է դարձել Instagram-ի տարվա ամենահայտնի կամ տարածված հեշթեգը։ Առաջին տեղը զբաղեցնում է ռոմանտիկ #love հեշթեգը, 2-րդ տեղում #Throwback Thursday-ն է, իսկ 3-րդը՝ #Food։