1in.am-ը գրում է.

Ամերիկացի գործարար Ուորեն Բաֆեթը գլխավորել է 2013-ին ամենից շատ եկամուտ ստացած միլիարդատերերի ցուցակը: Համապատասխան զեկույցը ներկայացրել են շվեյցարական UBS բանկը և Wealth-X միջազգային վերլուծական ընկերությունը:

Berkshire Hathaway ներդրումային հոլդինգի 83-ամյա ղեկավարը անցնող տարում վաստակել է 12.7 միլիարդ դոլար:

Այս տարվա հունվարին գործարարի կարողությունը գնահատվել է 46.4 մլրդ դոլար, իսկ արդեն դեկտեմբերին՝ 59.1 մլրդ դոլար:

Բաֆեթը, սակայն, մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակում առաջին տեղը զիջում է Microsoft ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Բիլ Գեյթսին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել