Աշխարհի ամենահայտնի ու հռչակավոր մարդկանցից մեկը՝ Ուոլտ Մոսբերգը, հեռացել է The Wall Street Journal-ից, որտեղ նա 22 տարի գրել է մի շարք հետազոտություններ և այլ տարբեր հոդվածներ սպառողական տեխնոլոգիայի վերաբերյալ: Մոսբերգը չի դադարում գրել, պարզապես նա հոդվածներ գրում է մեկ այլ ռեսուրսում: Իր վերջին հոդվածներից մեկում նա գրել է այն սարքերի և այլ արտադրաքների անվանումներ, որոնք վերջին 20 տարում փոխել են ամբողջ աշխարհը:
Այս վիճակագրությունը կազմելիս լրագրողը հաշվի է առել տվյալ արտադրանքի օգտագործման մասշտաբները և արժեքավորությունը օգտատիրոջ համար:
Մոսբերգը ընտրել է 1993 թվականից մինչև այսօր ստեղծված արտադարքները: Յուրաքանչյուր արտադրանքի թողարկումը մեծ հեղաշրջում է առաջացրել ամբողջ աշխարհում և հատկապես ՏՏ որոլրտում: Ահա և այդ արտադրանքները.
1.Գրպանի համակարգիչ Newton MessagePad (1993)
2.Բրաուզեր Netscape Navigator (1994)
3.Windows 95 (1995)
4.Palm Pilot (1997)
5.Google Search (1998)
6.Նվագարկիչ iPod (2001)
7.Facebook (2004)
8.Twitter (2006)
9.Սմարթֆոն iPhone (2007)
10.ՕՀ Android (2008)
11.Նոութբուք MacBook Air (2008)
12.Պլանշետ iPad (2010)