Փաթաթելով բանանի հիմքի պոչերը սննդային պոլիեթիլենով, դուք 3-5 օրով կերկարացնեք մրգերի կյանքը.
Զուգագուլպաներում սոխը մինչեւ 8 ամիս պահպանում է թարմությունը.
Կարտոֆիլը չի ծլի, եթե պահեք այն խնձորի հետ խառնելով.
Սունկը ավելի լավ է պահպանվում թղթի, քան պլաստիկ տոպրակի մեջ.
Պահել կաթը ավելի է սառնարանի հիմնական մասում, այլ ոչ դռան վրա, որտեղ ջերմաստիճանը ցածր է.
Եթե մթերքը ծածկվել է բորբոսով, եւ ստիպված եք դեն նետել, մի ծուլացեք լվանալ եւ ախտահանել սառնարանը: Եթե դա չանեք, բորբոսը կարող է անցնել այլ մթերքների:
Լվացեք ելակը թույլ քացախի լուծույթով` ջրի մեջ ( մի մաս քացախ տասը մաս ջուր): Ապա ջուրը թափել, ողողել մաքուր սառը ջրով եւ տեղադրել սառնարանում: Վուալյա! Այս եղանակով, հատապտուղը կարող է թարմությունը պահպանել գրեթե երկու շաբաթ ավելի:
Ձուն արժի պահել սառնարանի միջին դարակում: Այդպես դրանք կմնան պիտանի փաթեթի վրա նշված սպառման ժամկետից 3-4 շաբաթ ավելի երկար.
Եվ վերջում. հիշեք, որ փաթեթի վրա նշված պահպանման ժամկետը ավելի շուտ վերաբերվում է արտադրանքի որակին, քան սպառման անվտանգությանը: Եթե խնձորը, օրինակ, պահվի ինչպես հարկն է, ապա հնարավոր կլինի պահպանել թարմությունը ամբողջ տարվա ընթացքում: