1in.am-ը գրում է.
Քիմ Քարդաշյանը երկրպագուներին պատմել է իր ընտանեկան և պրոֆեսիոնալ ծրագրերի մասին: Նա խոստովանել է, որ ցանկանում է ընտանիք կազմել Քանյե Ուեսթի հետ և երկու երեխա էլ ունենալ: Հիշեցնենք, որ զույգի դուստրը այժմ 6 ամսական է:
Խոսելով կարիերայի մասին՝ 33-ամյա Քիմը հայտարարել է. «Ես միշտ էլ պաշտել եմ աշխատանքս: Միշտ իմացել եմ, որ հագուստ եմ սիրում, այդ պատճառով էլ սկսել եմ նրանից, որ eBay-ում ապրանքներ եմ գնել և վաճառել, այնուհետև սկսեցի ինքս հագուստ մոդելավորել, այնուհետև խանութ բացեցի, իսկ հիմա արդեն իմ սեփական գիծն ունեմ:»:
Նորաձևության աշխարհում աշխատել սկսողներին Քիմը խորհուրդ է տվել. «Փորձեք հասկանալ, թե հատկապես ինչ է ձեզ դուր գալիս անել:Միջոցներ գտեք դա ձեր կարիերան դարձնելու համար»:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_238829.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել