1in.am-ը գրում է.

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը երեքշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի հետ` նրա հետ քննարկելով Իսլամական Հանրապետության աջակցությունը Սիրիայի խնդրի կարգավորման հարցում: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը` վկայակոչելով գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկիին:

«Նրանք քննարկել են Սիրիայի ճգնաժամը և գլխավոր քարտուղարի այն հույսը, որ Իրանը կօգնի Սիրիայի հարցում հասնել քաղաքական կարգավորման»,- ասել է Նեսիրկին:

Իրանի մասնակցության հարցը Սիրիայի հարցով միջազգային համաժողովին, որը, ինչպես սպասվում է, տեղի կունենա հունվարի 22-ին՝ Մոնտրյո քաղաքում, մնում է գլխավոր խնդիրներից մեկը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, ինչպես նաև Սիրիայի հարցով հատուկ հանձնակատար Լախդար Բրահիմին մի քանի անգամ հայտարարել են, որ Իրանը կարող է վճռական դեր խաղալ ՍԱՀ-ի հակամարտության կարգավորման հարցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել