1in.am-ը գրում է.

ECA International խորհրդատվական ընկերության կազմած վարկանիշային աղյուսակի համաձայն՝ Տոկիոն կորցրել է աշխարհի ամենաթանկ քաղաքի կարգավիճակը՝ առաջատարությունը զիջելով Կարակասին: Այս մասին հայտնում է Euromag-ը:

Համաձայն հետազոտության՝ մեկ տարվա ընթացքում սղաճն այստեղ հասել է 60 տոկոսի: Գների հիմնական թռիչքը դիտվել է սպառողական ապրանքների ոլորտում: Պատճառը դրանց դեֆիցիտն է:

Եվրոպական երկրներից ամենաթանկ քաղաքների տասնյակում են ներառվել շվեյցարական 4 քաղաքներ՝ Ժնևը, Բեռնը, Բազելն ու Ցյուրիխը:

Ֆրանսիայի մայրաքաղաքն այս տարի 29-րդ տեղում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել