Doctors.am-ը գրում է.

Հիմնականում մարդիկ սխալ են քնում` բոլորովին չկասկածելով, որ այդպես կրճատում են իրենց կյանքը:

Հիշե՛ք. "սխալ" բարձը կարող է կաթվածի առաջացման պատճառ դառնալ:

Այն դեպքում, երբ դուք քնում եք մեջի վրա` պառկելով բարձր բարձին, ձեր կզակը գրեթե կրծքին է կպչում, իսկ ողնաշարի պարանոցային հատվածի ստորին և միջին մասերը ուղիղ անկյուն են կազմում: Արդյունքում ողնաշարային երկու զարկերակներն էլ սեղմվում են, և արյան հոսքը դեպի ուղեղ խախտվում է:

Նույն բանը տեղի է ունենում նաև այն դեպքում, երբ դուք քնում եք կողքի վրա, միայն թե այդ դեպքում տուժում է ողնաշարային միայն մեկ զարկերակը: Բարձը պարանոցի համար է, ոչ թե գլխի: Ինչքան տարիքով մեծ է մարդ, և ինչքան փոխված է ողնաշարն օստեոխոնդրոզի պատճառով, այնքան ավելի վտանգավոր է վերոնշյալ դիրքը: Կարող է նաև առաջանալ կաթված` ուղեղի արյան շրջանառության խախտում:

Իշեմիկ ինսուլտների մեծ մասը տեղի է ունենում վաղ առավոտյան, երբ մարդը գիշերվա զգալի մասն անց է կացնում սխալ, անհարմար դիրքում:

Ընտրում ենք "ճիշտ" բարձ

Բարձը պետք է պահի ոչ թե գլուխը, այլ` պարանոցը: Մեջքի վրա պառկած դիրքում այն պետք է գտնվի ծոծրակի տակ, իսկ բարձի ծայրերը պետք է ուսերից բարձր լինեն: Նույնը պետք է լինի նաև կողքի վրա պառկած քնելու պարագայում: Բարձը պետք է պարանոցն ուղիղ պահի, որ զարկերակները չսեղմվեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել