ՄԻԵԴ-ը սխալ է հանել շվեյցարական դատարանին, որը 2007-ին քրեական պատժի էր դատապատել թուրքական կուսակցականապետ Դ.Փերինչեքին՝ այդ երկրում Հայոց ցեղասպանությունը ժխտող հայտարարության համար, և դա հիմնավորել է արտահայտվելու ազատությամբ և այլ գործոններով: Կարծում եմ, որ Հայաստանի ներքաղաքական ավտորիտար բնույթը և ռուսական Մաքսային միությանը միանալու որոշումն ուղղակիորեն կապված չեն այս որոշման հետ, սակայն այդ երկուսի բացակայության պայմաններում նման որոշում ընդունելն էլ այդքան հեշտ ու հանգիստ չէր կարող լինել, եթե հիշենք, որ Եվրախորհրդարանը, եթե չեմ սխալվում, մի քանի տասնյակ տարի առաջ էր ընդունել Հայոց ցեղասպանության փաստը: (ՀԺ, ՄԻԵԴ-ը վճռեց հօգուտ ուրացողի)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



