1in.am-ը գրում է.
Անցած ամիս Լոս Անջելեսի օդանավակայանում հրաձգության կազմակերպման համար կասկածվող տղամարդու դեմ հնարավոր է առաջադրվի կանխամտածված սպանության և դաշնային ծառայողներին սպանելու փորձի մեղադրանք՝ հաղորդում է Interfax-ը:
23-ամյա Փոլ Էնթոնի Չանչային առաջադրված մեղադրանքների համաձայն՝ նրան սպառնում է ցմահ ազատազրկում կամ մահապատիժ: Ամերիկյան ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ դաշնային դատախազությունը դեռևս չի որոշել՝ արդյոք կպնդի՞ առավելագույն պատիժ պահանջել, եթե «հրաձիգը» մեղավոր ճանաչվի:
Բացի սպանությունից և սպանության փորձից՝ Չանչան 4 կետով մեղադրվում է միջազգային օդանավակայանում բռնության գործողություն կիրառելու և ևս 4 կետով ՝ զինված հարձակման համար:
Քննության տվյալներով՝ Չանչան օդանավակայնի երրորդ տերմինալում պայուսակից հանել է կիսաավտոմատ հրացանը և կրակ է բացել տրանսպորտային անվտանգության վարչության անզեն աշխատակիցների վրա: Այնուհետև հրաձիգը հասել է զննման գոտի՝ վիրավորելով տրանսպորտային անվտանգության վարչության երկու աշխատակցի և մեկ ուղևորի: Արդյունքում անվտանգության վարչության աշխատակիցներից մեկը մահացել է ստացված վերքերից: