Երբ 2008 թվականին «Բեստ» սուպերմարկետում Ամանորի նախաշեմին սկսեցին վաճառել շնաձուկ, ես հասկացա մեր ազգային գլխավոր առանձնահատկությունը: Դա երևակայության պակասն է: 

Մենք չունենք գեղարվեստական արժեք կամ թեկուզ հետաքրքրություն ներկայացնող հեռուստահաղորդումներ, որովհետև կա երևակայության դիֆիցիտ (բացառությամբ հանրայինում վերջերս բովանդակային մի քանի փոփոխությունների):
Մենք առնվազն 20 տարի է չունենք նույնիսկ միջին գրական ստեղծագործություններ, որովհետև կա երևակայության դիֆիցիտ (փոխարենը ունենք ԳՄ նախագահի համար կենաց-մահու պայքար):
Մեր փողատերերը, քանի որ փող ծախսելու երևակայություն չունեն, սեփական ստատուսը ընդգծելու համար բենթլի են առնում:
Մեր տնային տնտեսուհիների ամանորյա երևակայությունը հերիքում է միայն ստալիչնի սալաթի, բլինչիկի ու տոլմայի: Դեսերտին բոլորի տանը դարեր շարունակ Ծտի կաթ է ու Նապոլեոն:
Մեր «լրատվական» կայքերի երևակայությունը հերիքում է միայն կուսության ու սեքսի թեմաներ քննարկելու:
Քաղաքականության մեջ երևակայության բացակայությունը ուղղակի խեղդում է:

Սակայն երևակայության դիֆիցիտը ամենասուր կերպով զգացվում է հենց Ամանորի նախաշեմին, քանի որ տոնելու համար ամենակարևորը ոչ թե ապխտած կոկորդիլոսն է, այլ հենց երևակայությունը, որ մենք չունենք…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել