Tert.am-ը գրում է.
«Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը կանխատեսում է, որ հանրապետությունում տոներին ընդառաջ մսի գինը 10%-ով կավելանա, իսկ միակ խոչընդոտը, որն առկա է մսի շուկայում, օրերս հայտարարված հիվանդությունն է: «Մենք հստակ ասում ենք, որ Լոռու մարզում խոզերի անկման պատճառը խոզի ժանտախտն է»,- Tert.am-ին ասաց նա:
Հիվանդության առաջացման պատճառը նա կապեց այն հանգամանքի հետ, թե անասնաբույժները «մատների արանքով են նայում» այդ խնդիրներին:
Վերջինիս փոխանցմամբ՝ խոզի մսի ներկրումն ավելացել է, 6 400 տոննայից դարձել է 7 000 տոննա: Ինչպես նաև վերջին 9 ամիսներին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3 մլն թև ավել թռչուն է ներկրվել հանրապետություն, 1,5 մլն-ով ավել ձու է ներկրվել, և վերջին 10 տարիներին Հայաստանը թռչնի միս ու ձու արտահանող երկրից դարձել է ներկրող:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ