1in.am-ը գրում է.
Պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել Ռուսաստանի հետ, Ուկրաինան փրկել են սնանկությունից ու սոցիալական կոլապսից: Նման հայտարարություն, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, արել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը:
Ռուսաստանի համաձայնությունը՝ նվազեցնելու գազի գները, Ուկրաինայի կառավարության ղեկավարը անվանել է պատմական իրադարձություն՝ նշելով, որ ավելի վաղ կնքված գազային համաձայնագիրը «արնաքամ է արել հայրենական տնտեսությունը»:
«Դա (վառելիքի նոր գինը) հնարավորություններ կբացի Ուկրաինայի արդյունաբերության, էներգետիկայի, կենցաղային-կոմունալ տնտեսության համար, կնպաստի տնտեսական աճին և կօգտագործի ստացված ռեսուրսները արդիականացնելու համար»,- հավելել է նա:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_weurop_238667.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել