Tert.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրության ծառայության Մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանն այսօր կայացած ասուլիսին ներկայացնելով ՀՀ-ում ծնելիության և մահացության ցուցանիշի վիճակագրությունը՝ հայտնեց, որ այս տարվա առաջին 9 ամիսների տվյալներով 1,9%-ով նվազել է ծնելիության թիվը, և 3%-ով նվազել են մահվան դեպքերը:

«30.400 ծնունդ է գրանցվել այս տարի, յուրաքանչյուր 1000 բնակչի հաշվով ծնվել է մոտ 14 երեխա: Մահվան դեպքերը նախորդ տարվա համեմատ որոշակի նվազում են գրանցել, 1000 բնակչից մահվան դեպքերը եղել են 9-ը: Թեև ծնելիության գործակիցները նախորդ տարվա համեմատ նվազել են, բայց քանի որ մահացության գործակիցները նվազել են, բնական աճի ցուցանիշը չի փոխվել: 1000 բնակչի հաշվով մեր բնակչությունը բնական ճանապարհով ավելացել է 5%-ով»,-տեղեկացրեց նա՝ ավելացնելով, որ բնակչության բնական աճը կազմել է 0,5%:

Վերջինիս խոսքով՝ ծնելիության ցուցանիշներով Հայաստանը ԱՊՀ երկրների շարքում բավական լավ տեղ է զբաղեցնում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել