Tert.am-ը գրում է.
Քաղցկեղն ընդամենը ախտորոշում է, դա մահապատիժ չէ: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Բազիկյանը` տեղեկացնելով, որ քաղցկեղն իրեն բնորոշ ախտանիշ չունի. այն թաքնվում է տարբեր հիվանդությունների ախտանիշների տակ:
«Որքան շուտ հայտնաբերվի, այնքան հեշտ կլինի բուժումը: Բուժման հարցում մենք ունենք հաջողություններ»,-ասաց Գագիկ Բազիկյանը:
Ըստ մասնագետի տվյալների ՀՀ-ում տարեկան 8.000 մարդ է առաջին անգամ հիվանդանում քաղցկեղով: Համեմատություն անցկացնելով նախորդ տարվա հետ՝ Գագիկ Բազիկյանը նշեց, որ հիվանդացության աճ կա. 2008թ. համեմատ հիվանդության 13.4% աճ է գրանցվել, բայց մի փոքր պակասել են մահացությունները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2013/12/18/cancer/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել