Tert.am-ը գրում է.

2013թ-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանից մեկնել է 1 888 165 մարդ, իսկ ժամանել 1 780 160 մարդ: Արդյունքում երկիր չվերադարձողների թիվը կազմել է 108 005 մարդ: Այսօր՝ Միգրանտների միջազգային օրվա կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, այս տվյալները ներկայացրեց «Մարդը կարիքի մեջ» ՀԿ միգրացիոն ծրագրերի ղեկավար Տաթևիկ Բեժանյանը:

Նա տեղեկացրեց, որ միգրանտների 73.1%-ը մեկնում է Ռուսաստան, 7.9%-ը՝ ԱՄՆ, 4.4%-ը՝ Ուկրաինա, այլ երկրներ՝ 4.4%:

Տաթևիկ Բեժանյանը նշեց, որ մարդիկ մեկնում են հիմնականում Ռուսաստան երկու պատճառով: Ըստ նրա՝ առաջին պատճառն այն է, որ այստեղ պարզապես հեշտ է մեկնելը, ի տարբերություն մի շարք այլ երկներ, որտեղ վիզա է անհրաժեշտ:

«Մյուս պատճառն այն է, որ մարդիկ բազմաթիվ ծանոթ-բարեկամներ ունեն Ռուսաստանում, որոշակիորեն լեզվին են տիրապետում և վստահությունը ավելի մեծ է, որ աշխատանքը կգտնեն»,- ասաց նա և ավելացրեց, որ աշխատանքային միգրանտների շրջանում 77%-ը տղամարդիկ են, իսկ կանայք կազմում են 23%:

«Մարդը կարիքի մեջ» ՀԿ միգրացիոն ծրագրերի ղեկավարն ասաց, որ չի կարող նշել թե Հայաստանից 2013-ի 9 ամիսների ընթացքում մեկնածների որ տոկոսն է մեկնել չվերադառնալու նպատակով կամ քանիսն են, որ ընտանիքով են մեկնել՝ պարզաբանելով, որ այսպիսի հետազոտությունն իրենց գործառույթների մեջ չի մտնում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել