Թաթուլ Մանասերյան. Հայաստանի տնտեսությունը հիվանդ է և բուժման կարիք ունիPanorama.am-ը գրում է.

«Թեև այս տարի տնտեսությունում որոշակի աճի միտում կա, բայց դա այն չէ, ինչ մենք ակնկալում էինք»: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը` ամփոփելով տնտեսական տարին:

Նրա խոսքերով` 2013թ-ի սկզբին մի շարք կանխատեսումներ էին արել, բացի այդ նախանշել էին այն քայլերը, որոնց միջոցով այդ կանխատեսումները իրականություն կդառնային: Մի շարք ոլորտներում անգամ երկնիշ թվով աճ է կանխատեսվել, բայց, ցավոք սրտի, այդ ամենը տեղի չունեցավ, քանի որ մարդիկ, ըստ Թ.Մանասերյանի, սիրում են «կաբինետներից երկիրը կառավարել»: 

«Սպասվածից շատ ավելի թույլ զարգացում տեղի ունեցավ, նույնիսկ անկումային միտումներով այդ ամենն ուղեկցվեց: Թեև փորձեր արվում են տնտեսությունում աշխուժություն մտցնել, բայց արդյունքները գոհացնող չեն: Իրականում ճիշտ չի օգտագործվում այն կարողությունը` մարդկային ռեսուրսը, որն ունենք: Հայաստանում տնտեսությունը համակարգային փոփոխության կարիք ունի: Առանձին քայլեր անելը բնավ չի օգնում, որպեսզի դուրս բերենք տնտեսությունն այս վիճակից»,- ասաց տնտեսագետը:

Թ.Մանասերյանի խոսքերով` նախորդ երկու տարիների հուսադրող միտումը` արտահանման աճի տեմպերի գերազանցումը ներմուծման աճի տեմպերի հանդեպ, այս տարի, ցավոք, չենք կարող արձանագրել: 

«Շատ թույլ վիճակում է գտնվում Հայաստանի արտաքին առևտուրը, չկան այն խթանները, որոնք լրջորեն կարող են բերել արտաքին առևտրի զարգացմանը, ինչը ենթադրում է` կբերի տնտեսության աշխուժացում»,- ընդգծեց նա:

Գյուղատնտեսության ոլորտում ևս, ըստ Թ.Մանասերյանի, բավական լուրջ խնդիրներ կան: Խոսվում է մեծ ծավալների բերքի ստացման մասին, մինչդեռ դա չի կարելի ձեռքբերում համարել, դա բնակլիմայական պայմաններով է հիմնականում պայմանավորված:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել