Այսօր հասկացա՝ այն ինչ ասել եմ,
Այսօր հասկացա՝ թանկ ես ինձ համար,
Բախտը թերացավ կամ թերացա ես,
Պիտի բաժանվենք,դու պիտի գնաս:
Անմեղ աչքերդ ես պիտի տեսնեմ,
Մեղավորի պես կրեմ ողջ կյանքում
Եվ թե մոռանամ, պիտի հիշեցնես,
Պիտի հիշեցնե՛ս իմ երազներում:
Ու ես ամեն օր պիտի արթնանամ,
Մեղքին գերվածի ծանր հոգոցով,
Եվ խղճիս բեռը պիտի ծանրանա
Ամեն օր ուրիշ ու ուժգին թափով:
Բախտը թերացավ, կամ թերացա ես,
Նավակը ծովում լողում է արդեն,
Նավի մեջ դու ես, ինձնից գնում ես

 

Ու մեղավորը…մեղավոր եմ ես:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել