Google ընկերությունը ներկայացրեց Street View ծառայությունում հերթական նորարարությունը: Այժմ ցանկացած օգտատեր հնարավորություն ունի այդ ծառայության մեջ ավելացնել իր կողմից լուսանկարված նկարները: Օրինակ օգտատերերը կարող են տեղադրել տեղական գեղատեսիլ վայրերը կամ սեփական բիզեսնի տարածքը: Նախկինում Street View ծառայությունում լուսանկարներ ավելացնելու հնարավորություն ունեին միայն Google-ի ներկայացուցիչները: Սկզբի համար օգտատիրոջը առաջարկվում է թվային տեսախցիկի կամ սմարթֆոնի օգնությամբ նկարել լուսանկարներ: Այնուհետև պետք է այդ լուսանկարները հատուկ գործիքների միջոցով վերբեռնել Views ծառայություն և, իրար հետ կապելով, ստեղծել պանորամաներ:
Վերջում մնում է հրապարակել տեղադրված պանորամաները: Ընդ որում, հնարավորություն կա պանորամաները հրապարակել ինչպես փակ, այնպես էլ բաց թույլատվությամբ: Այս նոր ֆունկցիայով հետաքրքրվողների համար Google-ը ստեղծել է նաև հատուկ ուղեցույց:

Նյութի աղբյուր՝ http://www.armblog.net/2013/12/Google-Street-View-Custom.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել