««Ժողովուրդ»-ը գրել էր, որ ԵՊՀ-ի շուրջ նոր աղմուկ է հասունանում, քանի որ ռեկտոր Արամ Սիմոնյանը, որն ավանդաբար ամեն տարի իր աշխատակիցներին վճարել է 13-րդ աշխատավարձ, այս տարի չի պատրաստվում դա անել։ «Այս տարի 13-րդ աշխատավարձը որոշել է կիսատ տալ, ու դա էլ դեռ քիչ չէ, հայտարարել է, որ ինքն է որոշում՝ ում ինչքան տա»,-նշել էին դասախոսները։
Ավելի ուշ մեզ հայտնի դարձավ, որ մեր հրապարակումից հետո ԵՊՀ-ի հաշվապահությունում և ռեկտորատում խառնաշփոթ է ստեղծվել։ Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն զանգահարած մի շարք դասախոսներ ասացին, որ Արամ Սիմոնյանը վճարել է իրենց 13-րդ աշխատավարձը և այն էլ ամբողջությամբ։ Նրանք հույս հայտնեցին, որ ռեկտորը կկատարի իր մյուս խոստումը ևս՝ 2014թ. հունվարից բարձրացնելով դասախոսների աշխատավարձը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում