1in.am-ը գրում է.
Հալեպի բնակելի թաղամասերը ենթարկել են ականանետային հարձակման, ինչի հետևանքով զոհվել է 8 մարդ: Այս մասին հաղորդում է «Ալ Վատան» լրատվական ծառայությունը:
Կրակի տակ են հայտնվել Մունշիա, Էլ-Աբարա, Բուսթան և Բուրջ-էլ-Ֆարաջ թաղամասերը: Տուժած քաղաքացիների թվում կան նաև ծանր վիրավորներ:
Սիրիական բանակը գործողություններ է ծավալում Հալեպի հարավարևելյան ծայրամասում՝ աշխատելով փակել Էլ-Բեբ քաղաքի մայրուղին:
Դամասկոսի Մուհաջիրին թաղամասում ականի պայթելու հետևանքով զոհվել է 2 և վիրավորվել 3 մարդ: Մայրաքաղաքի մատույցներում կառավարական զորքերը իրականացնում են ռազմական գործողություններ:
Շարունակվում է նաև «մաքրվել» Ադրա քաղաքը, որտեղ ծայրահեղականները նախորդ շաբաթ հաշվեհարդար տեսան տասնյակ խաղաղ ընտանիքների հետ: Ըստ վերջին տեղեկությունների՝ սիրիացի զինծառայողները ազատ են արձակել 150 պատանդների:
Դամասկոսից 57 կմ հեռավորության վրա գտնվող Յաբրուդայի մերձակայքում ոչնչացվել է գրոհայինների զինված շարասյունը, որոնք փորձել են քաղաք ներխուժել: