«Հայկական ժամանակ». Ապխտած կոկորդիլոս՝ ամանորյա սեղանին. SAS-ի նորույթըԵրէկ իմացայ, որ նախատօնական այս օրերուն Հայրենիքիս մէջ որպէս մօտայիք բան սկսած են փոքր կոկորդիլոսներ վաճառել՝ յատուկ ամանօրեայ սեղաններուն համար: Հայաստանի մէջ այդ սեղանները մեծ իմաստ կը կրեն: Չնայած անոր, որ 31 Դեկտեմբերէն 1 Յունուար անցումը ոչ մէկ բան պիտի փոխէ, բայց կայ այդ խանդավառութիւննը ու սպասկոտութունը... Մսակերութեան թեմայով Գարեգին Բ.Ն Ամենայն Հայոց վախճանեալ վեհափառին մէկ քարոզը յիշեցի, երբ վեփափառ Հայրապետը կը խօսէր ծոմահապութեան, պահքի միս ուտել-չուտելու մասին ... Քարոզի աւարտին տարիքոտ կին մը մօտեցաւ ու հարց տուաւ. «Վեհափառ Տէր, հիմա շուար ենք, ինչի միսի կրնանք ուտել եւ ինչը արգիլուած է ուտել»...
Վեհափառը պահ մը լռեց ու ապա որոշակի ջղային շեշտով մը ըսաւ.
-Ճանըմ, ինչի միսի կուզէք՝ կերէք, միայն թէ իրար միս չուտէք ...
.....
Այնպէս որ խոզի, գառի, նապաստակի, թէ ԿՈԿՈՐԴԻԼՈՍԻ միս է մեր ուտելիքը... մենակ թէ Հայեր- Հայաստանի ու աշխարհով սփռուած հայեր իրար միս չուտէք ... իրար միս չուտենք:
Բարի Լոյս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել