1in.am-ը գրում է.

Բրիտանացի բժիշկներն անսպասելի եզրակացություն են արել, ըսստ նրանց՝ մարդու ձեռքերն օգնում են ախտորոշել ուռուցքային հիվանդությունների զարգացումը, փոխանցում է Rosbalt-ը: Մասնագետները խորհուրդ են տալիս ուշադիր լինել ձեռքերի ափերին: 

Ինչպես ցույց են տվել ուսումնասիրությունները՝ քացկեղով հիվանդ մարդկանց ափերը կոպտանում են, ձեռքի վրա ուռած և կոշտացած մասեր են նկատվում, որոնք հնարավոր է տեսնել միայն շատ ուշադիր զննելիս: Մասնագետների խոսքերով՝ դա գաղտնի զարգացող քաղցկեղի առաջին նշաններից է: 

Ընդ որում, կարծիք կա, որ եթե տղամարդու ձեռքի մատնեմատը զգալիորեն երկար է ցուցամատից, ապա նրա մոտ շագանակագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը երեք անգամ մեծ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել