1in.am-ը գրում է.

Brent ապրանքանիշի նավթի արժեքը 2017 թ. կնվազի 1 բարելի դիմաց մինչև 92 դոլար՝ համեմատած 2013 թ. 112 դոլարի հետ: 

Նման կանխատեսում է պարունակվում ԱՄՆ էներգետիկայի նախարարության կազմի մեջ մտնող Էներգետիկ տեղեկատվության վարչության՝ դեկտեմբերի 16-ին հրապարակած զեկույցում: 

Գների նվազումը տեղի կունենա ԱՄՆ-ում նավթի արդյունահանման ծավալների մեծացման պայմաններում, որը 2016-ին կկազմի օրական 9,6 մլն բարել:Դա առավելագույն արդյունքն է 1970-ից ի վեր: 

Ամեն տարի նավթարդյունաբերությունը կաճի օրական 800 բարելով: 2017-ից հետո դրա աճը կկայունանա, իսկ 2020-ից հետո նավթարդյունաբերությունը կսկսի կրճատվել: 

EIA-ի մասնագետները կանխատեսել են, որ մինչ 2035-ը գազն առաջ կանցնի ածխից որպես հիմնական հումք՝ էլեկտրականության արտադրման համար: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել