Աշխարհի շատ երկրներ երազում են , որ Հայեր գնան, ու բնակեցնեն իրենց երկիրները, իսկ սեփական Հայաստանի իշխանությունը,կամ հենց Հայերս, իրար վռնդում ու վանում ենք, որ Հայը չկարողանա արժանավայել ապրի իր սեփական, պապենական երկրում…..ահավասիկ երկու հազար տարիներ….
Եթե հրյան երկու հազար տարուց հետո, օտարության մեջ թափառելուց հետո, կարողացավ թափով ու հզորությամբ երկիր ստեղծի, առանց նաֆտի, գազի, կամ միներալների, հողի հարստության, ու որ հրյան կարողացավ իշխել աշխարհ, երկու հազար տարիներ հետո, միայն իր խելքով…..կարելի է, Հայերս որոշ օրինակներ վերցնել հրյաներից, իրենց երկու հազար տարվա փորձից ու վարքից, մշակույթի կիրառման ձեվերից….
Նորից գալու է պահը, որ Հային «արժանավայել» կյանքը ապահովելու է գալու թուրքը, ասելու է,« եկեք, բացելու ենք մեր սահմանները, եկեք, ՀԱՅԵՐ, ու նորից բնակեցրեք «ձեր» հողերը…» ինչ՞ պիտի անենք…գնանք թուրքի իշխանության ներքո, իրենց տրամադրած «ազատության» պայմաններում, ապրել որպես թուրք քաղաքացիներ՞…մի բան, որ շատ հայեր դարերով ապրել են, ու ապրում են, մինչ օրս…..ոմանք, շատ ավելի «լավ» ապրել թուրքիո մեջ, քան սեփական Հայաստանում…
Անշուշտ, ռուսաստանն էլ, իր մաքսային միությունով, ոչ այլ ինչ է , քան «եկեք ապրեք, իմ, ռուսական իշխանության տակ»…մի այլ այլընտրանք Հայերիս համար, որին համաձայնվել են շատ ու շատ Հայեր, որով ռուսաստանում ավելի ապահով ու «արժանապատիվ» կյանք են վայելում, քան Հայաստանում….
Ահավասիկ ինչպիսի՞ իրավիճակի մեջ ենք Հայերս, մոտ երկու հազար տարիներ, որ ինքներս չկարողացանք մենք մեզ ազնվորեն ղեկավարել ու սեփական արժանապատիվ երկիր ստեղծել որտեղ Հայը իրեն արժանավայել զգա ու ապահով, ու երջանիկ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել