1in.am-ը գրում է.

 

Երգչուհի Բեյոնսեի նոր ալբոմը վաճառքի նոր ռեկորդ է սահմանել iTunes-ում՝ գրում է Financial Times-ը:

Երգչուհին 2013թ. դեկտեմբերի 13-ին անակնկալ թողարկել էր իր 5-րդ ստուդիական ալբոմը, որը ներառում էր 14 թրեք՝ յուրաքանչյուրի համար առանձին նկարահանված տեսահոլովակով: 

Apple-ի տվյալներով՝ iTunes-ի միջոցով առաջին 3 օրերին ամբողջ աշխարհում վաճառվել է 828 հազար 773 ալբոմ, ընդ որում՝ ԱՄՆ-ում սահմանվել է դեբյուտային վաճառքի ռեկորդ. Բեյոնսեի նոր հավաքածուն 3 օրում բեռնվել է 617.2 հազար անգամ: 

Նախորդ ռեկորդը սահմանվել էր անցած տարի, երբ քանթրի երգչուհի Թեյլոր Սվիվթի Red ալբոմը վաճառքի առաջին շաբաթվա ընթացքում հասավ 465 հազարի նշագծին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել