1in.am-ը գրում է.
Բողոքի ակցիաներին մասնակցած իտալացի ուսանողուհու դեմ ներկայացվել է հատուկ նշանակության ոստիկանության աշխատակցի նկատմամբ սեռական ոտնձգության մեղադրանք՝ հաղորդում է Interfax-ը:
Ցույցերից հետո, որոնք անցկացվել են դեռևս անցած ամիս, համացանցում հայտնվել է լուսանկար, որում երևում է, թե աղջիկն ինչպես է համբուրում ոստիկանի սաղավարտը: Լուսանկարն արագորեն տարածվել է համացանցում՝ դառնալով երկրում խաղաղ ցույցերի խորհրդանիշ: Սակայն Իտալիայի ոստիկանության աշխատակիցների արհմիությունը հայց է ներկայացրել 20-ամյա աղջկա դեմ «սեռական հարձակման և պաշտոնական անձին վիրավորելու համար»:
«Եթե ոստիկանը համբուրեր նրան, ապա կսկսվեր ամենաիսկական Երրորդ համաշխարհային պատերազմը»,- ասել է արհմիության ղեկավար Ֆրանկո Մակարին և հավելել, որ համբույրն ինքնին դրական երևույթ է, սակայն տվյալ դեպքում այն պետք է համարել անհարգալից նշան ոստիկանի հանդեպ: