5 ձուն 2 ճ. գդալ շաքարավազով հարել, ավելացնել 500 մլ սենյակային ջերմաստիճանի կեֆիր, խառնել, ավելացնել 1 թ. գդալ աղ, խառնել: Զանգվածի վրա մաղել մոտ 300 - 400 գ ալյուր, խառնել, որ գնդերը վերանան, ավելացնել 450 մլ եռման ջուր, անընդհատ խառնել, որ ձվերը չեփվեն: Ավելացնել 1 թ. գդալ սոդա, խառնել և լցնել 50 մլ ձեթ: Խառնել և պատրաստել նրբաբլիթներ: Փափուկ և շատ համեղ նրբաբլիթներ են ստացվում: Բարի ախորժակ!!!!!!! Հարգանքներով՝ Նինա Մինասյան



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել