1in.am-ը գրում է.
Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռիվալդոն իր կարծիքն է հայտնել տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների մասին:
Ռիվալդոյի կարծիքով` «Ոսկե գնդակ»-ն ավելի շատ արժանի է ստանալ Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն: Հիշեցնենք` ֆավորիտների թվում են նաև կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին և Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին:
«Անձամբ ես հուսով եմ, որ տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը կարժանանա Լիոնել Մեսսին: Բայց պետք է խոստովանեմ, որ տիտղոսին ավելի շատ արժանի է Ռոնալդուն»,- ասել է Ռիվալդոն:
Նյութի աղբյուր՝ http://sport.1in.am/arm/sport_ssfootball_238411.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել