Lragir.am-ը գրում է.

Ռուսաստանի խորհրդարանը 442 կողմ ձայնով կողմ է քվեարկել սահմանադրության 20-ամյակի կապակցությամբ ներկայացված համաներման նախագծին, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Համաներման շնորհիվ ազատության մեջ է հայտնվելու 25 հազար մարդ, որոնց հիմնական մասը կլինեն սոցիալապես վատ վիճակում գտնվող կալանավորները, ինչպես նաև Ռուսաստանին ծառայություններ մատուցած անձինք: Ազատ կարձակվեն մինչև 5 տարի ազատազրկում ունեցող կալանավորները:  

Համաներման արդյունքում, հնարավոր է, որ ազատության մեջ հայտնվեն նաև աղմկոտ գործերով դատապարտվածներն ու անցնողները:

Նրանց թվում են Գրինփիսի 30 ակտիվիստները, ովքեր գրավի դիմաց ազատ են արձակվել: Համաներմամբ, հնարավոր է, ազատվեն նաև Pussy Riot խմբի անդամները: Մարդու իրավունքների հարցերով խորհրդի ղեկավար Միխաիլ Ֆեդոտովը նշել է, համաներման տակ հնարավոր է հայտնվեն Միխաիլ Խոդորկովսկին, Կիրովլեսի գործով անցնող ընդդիմադիր գործիչ Ալեքսանդր Նավալանին և Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարար Անատոլի Սերդյուկովը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել