1in.am-ը գրում է.
Ֆրանսիան մեկ քայլով մոտեցել է էֆթանազիայի օրինականացմանը: Երկրի նախագահի կողմից ավելի վաղ գումարված հատուկ հանձնաժողովը խորհուրդ է տվել Ֆրանսուա Օլանդին մասամբ օրինականացնել կյանքից կամավոր հեռանալը: Նախաձեռնության հեղինակների խոսքով՝ նման իրավունքից կարող են օգտվել ծանր հիվանդություններով տառապող ողջամիտ մարդիկ:
«Ռոսիա 24»-ը հիշեցնում է, որ երբ Օլանդը նախագահի թեկնածու էր, խոստացել էր հաղթանակի դեպքում դիտարկել էֆթանազիայի հարցը:
Համաձայն վերջին սոցհարցումների՝ երկրի բնակիչների ավելի քան 90 տոկոսը կողմ է դրա օրինականացմանը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_weurop_238398.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել