Panorama.am-ը գրում է.
«Iarex» պարբերականը տպագրել է ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի` «Ինչու է Թուրքիան տարանջատում` Ռուսաստանի և սփյուռքի հայերին» խորագրով հոդվածը: Տարասովն անդրադարձել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի Հայաստան կատարած այնցին:
Ստորև ներկայացնում ենք հոդվածը` որոշ կրճատումներով.
«Այնպիսի տպավորություն է, որ թուրքական կողմը կամ չի համաձայնեցնել Բաքվի հետ կամ նրան հասկացրել է, որ պետք է 1915 թ.-ի վերաբերյալ գնահատականով հանդերձ գա, որն էլ ադրբեջանական կողմին ձեռնտու չի եղել: Սևծովյան տնտեսական համագործակցության գագաթաժողովից առաջ թուրքական ԶԼՄ-ները բացահայտ քննարկում էին Թուրքիայի 2014թ ռազմավարական ծրագիրը, որի նպատակն է հինգ կարևոր արտաքին քաղաքական հարցերի շուրջ, որոնք ձախողվել են, դրական լուծում գտնել:
Ինչպես պնդում է թուրքական «Aksam»-ը առաջին տեղում է գտնվում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, ապա Կիպրոսի կարգավորումը, Իրաքի հետ երկխոսությասն վերականգնումը, Իսրայելի և Սիրիայի հարցում էլ ճգնաժամից դուրս գալը:
Հիմա, երբ Թուրքիան այլ իրավիճակում է հայտնվել, քանի որ Հայաստանին աջակցություն է ցուցաբերում Մաքսային միությունը, նոր սցենարներ են ի հայտ գալիս. Թուրքիան իր քայլերը համաձայնեցնում է ոչ թե Բաքվի, այլ Վաշինգտոնի հետ: Պատահական չէ, որ Երևան այցից առաջ Դավութօղլուն ԱՄՆ պետքարտուղարի հետ հեռախոսազրույց էր ունեցել: Եվ դրան հաջորդեց նրա սենսացիոն հայտարարությունը. «Հայերի տեղահանությունը 1915թ-ին անմարդակային քայլ էր և Թուրքիան երբեք էլ չի աջակցել այդ քաղաքականությանը»,-նշել էր Դավութօղլուն Երևան կատարած այցից հետո:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ