Astvacashunch

Քրիստոնյան ժամանակի ընթացքում ձեռք է բերում հոգեւոր հասունության հիմնարար քայլեր, որ կայանում են հավատի կյանքը աներեր հիմքի վրա դնելու աստվածաշնչյան սկզբունքների վրա: «Պատվիրաններս պահիր, որ ապրես»: Երբ խորհրդածեք Աստծո խոստումների վրա, կունենաք այնպիսի հոգեւոր ուրախություն, հաղթություն եւ զորություն, որոնք միայն Աստծո Խոսքը կարող է հաղորդել: Ինչպես ընթերցել  Ս. Գիրքը

Մենք, լինելով տարբեր քույր եկեղեցիների աստվածաբանական ուսումնարաններում, ձեռք ենք բերել միջազգային փորձ, որը ներկայացնում ենք ստորեւ: Աստվածաշունչը հավատքով ընթերցելիս բացահայտվում են նրա խորքային հոգեւոր արժեքները: Աստվածային ճշմարտությունները հասկանալու համար անհրաժեշտ է սերտել: Աստվածաշնչի ամեն մի նախադասությունը հնարավորություն է ընձեռում սովորելու ճիշտ ապրելու ուղին: Նկատի ունենանք հետեւյալ թելադրությունները. Սկսել աղոթքով` Աստծո ներկայությունը, օրհնությունը եւ իմաստությունը խնդրելով: «Իմաստություն Հոր Հիսուս տուր ինձ իմաստություն» (Ն. Շնորհալի): Սկսել սերտողությունը` վստահելով, որ Աստված ինքն է ներշնչում ձեզ: Աղոթքով հայցել նրա ներկայությունը: Ուշադիր կարդալ աստվածաշնչյան հատվածները եւ խորհրդածելով նշված հարցերի շուրջ: Որքան հնարավոր է ամբողջական ու սպառիչ պատասխաններ տալ հարցերին: Սկսիր կիրառել դրանք կյանքումդ: Մեկ անգամ եւս խորհել ընթերցումի նպատակի շուրջ եւ մտածել, թե արդյո՞ք այն իրագործվել է: Իսկ եթե ոչ, ապա ի՞նչ պետք է անել: Սերտողությունը ավարտիր գոհության աղոթքով եւ խնդրիր Աստծուց, որ օգնի քեզ աճել այն բնագավառներում, որոնք քեզ բացահայտվեցին: Աստվածաշնչում պարունակված հոգեւոր ճշմարտությունները կօգնեն քեզ մտերմիկ երկխոսություն ունենալու Հիսուս Քրիստոսի հետ եւ հայտնաբերելու նրա խոստացած «կատարյալ եւ լեցուն կյանքը» (Հովհաննես 10;10): Կիրառեք այս սերտողության մեջ նշված վերոհիշյալ սկզբունքները, ավելի խորությամբ կընկալեք Քրիստոսի փառքի համար ապրելու եւ նվիրաբերվելու նշանակությունը: Աստվածաշնչի թելադրությունը Աստծու հնազանդության մասին: Դեպի Աստված հնազանդությունը ցույց է տալիս Քրիստոսի հանդեպ ունեցած ձեր հավատը: Աստծո Խոսքը Աստծուն հնազանդվելու մասին, թվարկում ենք, մեր անկեղծ հնազանդությամբ մեր կյանքը Երկնավոր Հորը հանձնելու կարեւորության մի քանի պարգեւների մասին: Երեմիա 7; 23-ում Աստված ասում է. «Ականջ դրեք իմ ձայնին, եւ ես ձեզ Աստված կլինեմ ու դուք Ինձ ժողովուրդ: Ձեզ հրամայված ճամփեքով ընթացեք, որ ձեզ համար լավ լինի»: Հին Կտակարանում Աստված կարեւորում է հնազանդությունը եւ մեծ արժեք է տալիս: «Ահա հնազանդությունը զոհից ու լսելը խոյերի ճարպերից լավ է»: Քանզի ապստամբությունը կախարդության մեղքի պես է ու կամակորությունը կռապաշտության պես է» (Ա Թագավորաց 15.22, 23): Հնազանդությունը մեր հավատի դրսեւորումն է: Պողոս առաքյալը գրում է. «Արդ աղաչում եմ ձեզ` ձեր մարմինները ընծայեք որպես կենդանի զոհ, սուրբ, Աստծո հաճելի. դա Աստծո ուզած հոգեւոր պաշտամունքն է: Այս աշխարհի կերպարանքը մի ընդօրինակեք, այլ կերպարանափոխվեք ձեր մտքի նորոգմամբ, որ ի վիճակի լինեք փորձել եւ իմանալ, թե որն է Աստծո կամքը, որը բարի է, հաճելի եւ կատարյալ` Եւ ինչ որ հավատով չէ, մեղք է» (Հռոմեացիս 12.1,2, 14.23): Երբ չենք հնազանդվում մեր Տիրոջը, զրկվում ենք իր թագավորության օրհնություններից` հոգեւոր եւ պտղաբեր լիառատ կյանքից: Միշտ չէ, որ կարող ենք լիովին հասկանալ Աստծո պատվերը, սակայն կարող ենք վստահել նրա իմաստությանը եւ մեր հնազանդությամբ ցույց տալ մեր հավատի իսկությունը: Աստծուն հնազանդությունը մարդուն փառք է բերում, երբ հավատով հնազանդվենք Աստծուն, մեր կյանքը հաճելի կլինի նրան: Մարդիկ կտեսնեն մեր բարի գործերը եւ կփառավորեն մեր Երկնավոր Աստծուն: Հովհաննես 15 գլխում Հիսուսն իրեն ներկայացնում է որպես խաղողի վազ, իսկ քրիստոնյային` որպես ճյուղ: Նա ասում է. «Մնացեք իմ մեջ, եւ ես ձեր` մեջ: Ինչպես որ ճյուղը ինքն իրենից չի կարող պտուղ բերել, եթե վազի վրա չմնա, այնպես էլ դուք, եթե իմ մեջ չմնաք»(Հովհ. 15;4): Մնալ նշանակում է հնազանդվել: Հնազանդ քրիստոնյան հոգեւոր բարիք է բերում Աստծո փառքի համար: Հնազանդությունը հաղթանակ է Սատանայի դեմ: Չարի ազդեցությունն այնպես է ներգործում մեզ վրա, որ չհնազանդվենք Աստծուն: Դա է նրա նպատակը: Հակոբոս առաքյալը 4.7 տեղեկացնում է, թե ինչպես կարող ենք հաղթել մեր թշմանուն: Մենք պետք է «հնազանդվենք» Աստծուն եւ «հակառակ մնանք Սատանային». այդ դեպքում, մեզ տրված խոստման համաձայն, նա փախչելու է մեզանից: Հնազանդությունը Աստծո հանդեպ ունեցած մեր սիրո դրսեւորումն է: Հիսուսն ասում է. «Ով ինձ սիրում է, նա կպահի իմ խոսքը, եւ իմ Հայրը կսիրի նրան, եւ նրա մոտ կգանք ու բնակություն կհաստատենք նրա մոտ: Ինձ չսիրողը իմ խոսքերը չի պահում. եւ այս խոսքը, որ լսում եք, իմը չէ, այլ ինձ ուղարկող Հորը (Հովհաննես 14, 23, 24): Սերը գործողություն է ներառում, որի արդյունքն է հնազանդությունը: Հնազանդության միջոցով մեր կյանքում հայտնվում է Սուրբ Հոգու զորությունը, որի շնորհիվ կարողանում ենք մեր օրինակով Հիսուսի Քրիստոսի արդյունավետ վկաները դառնալ: Պողոսը առաքյալը թելադրում էր Աստծո զորության կարիքը: Ինչ էր ասում. «Հեթանոսներին Աստծուն հնազանդեցրի թե՛ իմ գործով, թե՛ խոսքով եւ թե՛ նրանց մոտ ապրած իմ բարի կյանքով եւ Աստծո զորավոր նշաններով ու հրաշքներով եւ այս ամենը` Սուրբ Հոգու զորությամբ» (Հռոմ.15.18;19): Աստված իրեն հայտնում է նրանց, ովքեր հնազանդվում են իրեն: Քրիստոսը մեզ համար ուրախալի ներկայություն է: Հիսուսը խոստացել է իր անձը հայտնի անել նրանց, ովքեր հնազանդ են իրեն (Հովհաննես 14;21): Քրիստոնեական սկզբունքների մեջ հայտնաբերել է պետք Հոգու զորությունն եւ լի ու առատ կյանքը: Առաքյալը խորհուրդ է տալիս, որ հավատով կառչենք Սուրբ Հոգու զորությանը եւ, Աստծուն ու նրա խոսքին հնազանդվելու միջոցով, իշխենք մտքի ու սրտի վրա: Մեր հոգեւոր հնազանդության եւ աճի հիմքը պետք է լինի Աստծո սուրբ Խոսքը` Կողոսացիս 3.16: Հնազանդ քրիստոնյան իր առօրյա կյանքում նոր դիրքորոշում եւ վարմունք է դրսեւորում` Մատթեւո 5; 7: Պողոս առաքյալը գրում է. «Քրիստոս Հիսուսով կյանքի Հոգու օրենքը ինձ ազատեց մեղքի եւ մահվան օրենքից» (Հռոմեացիս 8.2): Մեր Տիրոջ առջեւ հնազանդ քայլերը պատրաստում են մեզ հոգեւոր պատերազմ մղելու Սատանայի դեմ եւ Սուրբ Հոգու զորությամբ դիմադրելու փորձությանն ու մեղքին (Հակ. 4; 7): Հովհաննես առաքյալը գրում է` Հնազանդ հոգին առողջ է. «Սիրելի՛ս, աղոթք եմ անում, որ ամեն կողմից հաջողություն ունենաս եւ առողջ լինես, ինչպես քո հոգին էլ հաջողության մեջ է» (Գ Հովհաննես 1; 2): Եթե հնազանդվենք Տեր Հիսուսին եւ հետեւեք նրա Խոսքին, կարող ենք ունենալ կամքը` մեր մտքերն ու մարմինները մաքուր պահելու եւ վայելել ավելի լիառատ ու հոգու հաղթական կյանք, որի ընթացքում կարող ենք ծառայել Աստծուն: Կաճի նաեւ մեր հոգեւոր ուժը: Եթե փոքր բաներում հնազանդվենք Աստծո պատվիրաններին, ավելի մեծ բաներում հնազանդվելու զորություն կստանանք Նրանից: Մեր Տիրոջն արժանի ընթացք ունենալով, ամբողջությամբ նրան հաճելի լինելով` կարող ենք պտղաբեր լինել բոլոր բարի գործերում: Հիսուսն ասում է. «Դուք չեք ինձ ընտրել, այլ ես եմ ձեզ ընտրել եւ կարգել եմ ձեզ, որ գնաք եւ պտուղ բերեք, եւ ձեր պտուղը մնա» (Հովհ. 15; 6): Աստծո նվիրած կյանքի գործունեության պարգեւները կվայելեք, եթե ձեր կյանքը անմնացորդ նվիրեք Քրիստոսին, եթե Սուրբ Հոգու զորությամբ հնազանդ կյանք ապրեք, եթե պահպանեք Տիրոջ հանդեպ ունեցած ձեր սերը: Սուրբ Հոգու մասին խոսելիս Հիսուսն ասաց. «Իսկ երբ Նա գա` ճշմարտության Հոգին, ձեզ կառաջնորդի ամեն ճշմարտության մեջ` եւ գալիքի մասին ձեզ կհայտնի» (Հովհ. 16;13): Աստծուն ճանաչելու բանալին ճշմարտության Սուրբ Հոգու առաջնորդությանը հնազանդվելն է: Եթե ուզում եք վստահել, հնազանդվել Աստծուն եւ սուրբ կյանքով ապրել, Աստված իրեն կհայտնի ձեզ եւ կուղղի ձեր քայլերը հոգեւոր կյանքի ճամփայով: Եւ քանի որ նա մեզ սիրեց` մահը հանձն առնելու չափ, մի՞թե տրամաբանական չէ, որ նրա ճանապարհն է լավագույնը (Հռոմ 8; 32): Հնազանդությունը Քրիստոսի հանդեպ մեր ունեցած սիրո լավագույն ապացույցն է եւ մեզ համար Աստծո ունեցած կամքի բացահայտման գաղտնիքը: Հնազանդությունը կասեցնում է գայթակղությունը եւ փորձությունը: Կյանքում ամենակարեւորը հակառակ սեռի հետ ունեցած մեր հարաբերությունն է, մեր ժամանակների ընկերային խոցելի խնդիրներից մեծագույնը: Որպես քրիստոնյաներ, մենք կանչված ենք սուրբ կյանք ապրելու: Մենք պետք է հրաժարվենք աշխարհի չար փորձություններից եւ Քրիստոսին պատվենք` հավատարմորեն հնազանդվելով նրա պատվիրաններին, որովհետեւ Աստծվածաշունչը պատվիրում է մեզ. «Աստծուն հնազանդ զավակներ եղե՛ք եւ մի՛ առաջնորդվեք անցյալի ցանկություններով, որոնցով ընթանում էիք, երբ դեռ չէիք ճանաչում Քրիստոսին. այլ ինչպես ձեզ կանչողը` Աստված, սուրբ է, դուք էլ սուրբ եղեք ձեր բոլոր վարմունքներում: Քանի որ գրված է. Սուրբ եղեք, քանի որ ես սուրբ եմ» (Ա Պետրոս 1.14-16)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել