Վլադիրմիր Եվսեև. Իրանական միջուկային խնդրի ռազմական լուծումը դեռևս օրակարգում էPanorama.am-ը գրում է.

«ԱՄՆ-ը երբեք ամբողջովին չի վերացնի պատժամիջոցները Իրանի նկատմամբ, այլ Վաշինգտոնը կարող է միայն որոշակիորեն մեղմել պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ադրադառնալով Երևանում կայանալիք «Անվտանգությունը և համագործակցությունը Հարավային Կովկասում» միջազգային համաժողովին ասաց ՌԴ-ի Հասարակական-քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Եվսեևը:

Նա նշեց, որ խոշոր պատժամիջոցները Իրանի վրայից չեն հանվել՝ շարունակում են գործել պատժամիջոցները իրանական նավթի նկատմամբ: «Իրանական միջուկային խնդրի հանգուցալուծման մասին դեռևս վաղ է խոսել և իրանական միջուկային խնդրի ռազմական լուծումը՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից դեռևս մնում են օրակարգում»,-նշեց Վ. Եվսեևը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել