Գիտեք` ի՞նչն է ցավալի օրինաչափությունը! Բոլոր այն երկրները, որտեղ արձանագրվել է բուռն վերելք անհամեմատ կարճատև ժամանակահատվածում ( 10-15 տարում ), եղել են ապամիլիտարիզացված երկրներ: Ֆեդերատիվ Գերմանիային, Ճապոնիային, Ֆինլանդիային պարտադրել են մի քանի անգամ կրճատել ռազմական ինդուստրիային և բանակին հատկացվող միջոցները (կարծել են, թե վատություն են անում))): Ահավասիկ, այդ երկրների տնտեսության և կենսամակարդակի վիճակը: Եվ դա այն դեպքում, երբ այդ երկրները միաժամանակ շարունակել են նաև ռազմատուգանք վճարել տարիների, տասնամյակների ընթացքում՝ Գերմանիան Իսրայելին և Սովետ Միությանը, Ֆինլանդիան՝ Սովետին: Բայց, երբ սահմանը հատելով անցնում էիր ֆիննական տարածք և համեմատում, կարելի էր կարծել, թե ռուսներն են ֆիններին ռազմատուգանք վճարել այդքան տարիներ ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել