Մարդկային կյանքի ժամանակն ակնթարթ է, նրա էությունը` հավերժական ընթացք, զգայությունը` մշուշոտ, ողջ մարմնի կառուցվածքը` մահկանացու, հոգին` անկայուն, ճակատագիրը` հանելուկային, փառքը` անստույգ.... Կյանքը պայքար է եւ թափառում օտարությունում.... Ի՞նչ է մահը: Եթե վերցնենք նրան ինքնին եւ վերանանք այն ամենից, ինչ հորինված է նրա առիթով, ապա անմիջապես կհամոզվենք, որ նա ոչ այլ ինչ է, եթե ոչ բնության գործողություն: Իսկ բնության գործողությունից վախենալը երեխայություն է. մահը ոչ միայն բնության գործողություն է, այլեւ նրան օգտակար գործողություն:
Ինչպե՞ս եւ իր էության ի՞նչ մասով է մարդը հաղորդակցվում Աստծու հետ, եւ ի՟նչ է կատարվում այդ մասի հետ նրա բաժանման ժամանակ:
Բայց ի՞նչը կարող է դուրս բերել ուղի: Ոչինչ, բացի աղոթքից: Իսկ աղոթել նշանակում է հասնել Աստծուն, հասնել այն Բանին, որ Նա վեր լինի գայթակղություններից ու տառապանքներից, որպեսզի չլինի Նրա գործողություններում ո´չ անխոհեմություն, ո´չ կեղծիք, ո´չ երեսպաշտություն......
Սիրով`Տ. Հեթում քահանա Թարվերդյան



