Բոլորի՜ն, Բոլորի՜ն, Բոլորի՜ն․․․ 
Oգնություն է հարկավոր ԽԱՆԴՈՒԹ ԱՎԵՏՅԱՆԻՆ՝ 
մի մարդու, ում ճանաչելու մեծ պատվին արժանացել են բոլորը, ով գեթ մեկ անգամ այցելել է Քարվաճառ, վայելել է Խանդութի և Ալեքսանդր Քանանյանի ընտանեկան հյուրընկալությունը, կամ գոնե հպանցիկ հետաքրքրվել է ազատագրված տարածքի ճակատագրով: 

ԽԱՆԴՈՒԹԻ ՄՈՏ ՉԱՐՈՐԱԿ ՈՒՌՈՒՑՔ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ: 

ԲՈԼՈՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՑՈՒՅՑ ԵՆ ՏԱԼԻՍ, ՈՐ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԱՆԴԱՌՆԱԼԻ ՉԷ, և ԽԱՆԴՈՒԹԻ ԿՅԱՆՔԸ ԿԱՐԵԼԻ Է ՓՐԿԵԼ: Ուռուցքը չի հասցրել տարածվել և ենթակա է բուժման արդյունավետ քիմիայով և դրան հաջորդող վիրահատական միջամտությամբ: 

Չնայած մեր սիրելի ընկերների պահվածքը այս իրավիճակում ինքնին արիության ումարդկանց  հավատի վայել հզորագույն դրսևորում է, բայց մենք չենք կարող անմասնակից համակերպմամբ դիտել, թե ինչպես է բժշկության անհասելիության և, ըստ էության, նյութական պատճառով մարում մի լուսավոր հոգի: 

2001 թ-ից, երբ Խանդութի ընտանիքը տեղափոխվել է Վերինշեն, այդ հիանալի անձնավորությունը իր ողջ բանական և հուզական կարողությամբ նվիրվել է Հայրենիքի այդ վերագտած անկյունին և, իր շնորհքն ու ավյունը չխնայելով, ծառայել հանրային բարօրությանը: «Իհարկե, այս հողի վրա մենք շատ դժվարություն ենք տեսել, սակայն նրա գեղամեծար վեհությունը դարձել է իմ գիտակցության անկապտելի մի մասնիկը: Այս հողի վերածնունդը դարձել է իմ կյանքի իմաստը, որի զոհասեղանին ես կարողացել եմ ընծայել ընդամենը դպրոցում իմ ուսուցչությունը, իմ քրտինքը, իսկ երբեմն էլ` արցունքս: Իմ քույրերն ընտանիք կազմեցին այս հողում և նվիրեցին նրան իրենց անդրանիկ զավակներին, իսկ իմ հայրն առաջինն էր, ով տարածքի ազատագրումից ի վեր հայաստանյաց եկեղեցու սրբազան ծիսակարգով նրա մեջ գտավ հավիտենական հանգիստը», - սրանք Խանդութի խոսքերն են, որ անհնար է գերազանցել ոչ ճշմարտացիությամբ, ոչ էլ՝ բյուրեղյա հուզականությամբ: 

ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐՈՎ ԽՈՍՔԸ 4 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԻ ԿԱՐԳԻ ԲՈՒԺՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՍԻՆ Է: 
Խնդրում ենք հնարավորության չափով մասնակցել դրամահավաքին: Ժամանակը սուղ է, նպատակը՝ կենսական ու բարձր: 

Դրամական փոխանցումները կարող եք կատարել 

arca #9051350200228953

«Արցախբանկ» ՓԲԸ 
Ավետյան Խանդութ 
Հաշիվ․22300014787400 

Այլ տարադրամով փոխանցումների համար 

USD 
INTERMEDIARY BANK: RAIFFEISEN ZENTRALBANK OESTERREICH AG VIENNA, AUSTRIA, SWIFT: RZBAATWW 
Acc: N 70-55.070.163/001 IBAN COD: AT343100007055070163 
BENEFICIARY BANK: “ARTSAKHBANK” JSC SWIFT: ARTSAM22 
BENEFICIARY CUSTOMER: Avetyan Khandut Account: 22300014787400 

EUR 
INTERMEDIARY BANK: RAIFFEISEN ZENTRALBANK OESTERREICH AG VIENNA, AUSTRIA, SWIFT: RZBAATWW 
Acc: N 55.070.163/100 IBAN COD: AT583100000055070163 
BENEFICIARY BANK: “ARTSAKHBANK” JSC SWIFT: ARTSAM22 
BENEFICIARY CUSTOMER: Avetyan Khandut Account: 22300014787400

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել