
Life.panorama.am-ը գրում է.
1770 թվականի դեկտեմբերի 17-ին ծնվել է գերմանացի կոմպոզիտոր, բոլոր ժամանակների հանճար Լյուդվիգ վան Բեթհովենը: Շատերը նրա ստեղծագործությունները դասում են կլասիցիզմին և ռոմանտիզմին, սակայն իրականում այն դուրս է գալիս սահմանված շրջանակներից: Բեթհովենի ստեղծագործություններն առաջին հերթին իր հանճարեղ անհատականության արտահայտումն է: Առաջարկում ենք Ձեզ նրա կյանքի վերաբերյալ մի քանի հետաքրքիր փաստեր:
1.Բեթհովենի հայրը` Յոհանը, պալատական երգիչ էր, տենոր, իսկ մայրը` Մարիա-Մագդալինան` շեֆ-խոհարարի դուստր, ով աշխատում էր պալատում: Բեթհովենը նրանց ավագ որդին էր և ուներ վեց եղբայր: Հայրը ցանկանում էր փոքր Լյուդվիգին Մոցարտ դարձնել, և վաղ հասակից ստիպում էր ջութակ և կլավիսին նվագել: Գերհոգնածությունից և դաժան վերաբերմունքից վիրավորված՝ Բեթհովենը հաճախ էր փախչում տանից։
2. Բեթհովենը միշտ առանձնացել է իր արտաքին տեքսով: Նա գրեթե միշտ թափթփված է եղել ու մազերը գզգզված: Բեթհովենը շատ կտրուկ բնավորություն է ունեցել. մի անգամ, երբ նվագել է հանրային վայրում, հյուրերից մեկը սկսել է խոսել կնոջ հետ: Բեթհովենն անմիջապես դադարեցրել է ելույթը և ասել. «Այս խոզերի համար ես չեմ նվագի»: Դրանից հետ նա նույնիսկ ներողություն չի խնդրել:
3. 1976 թվականի Բեթհովենի լսողությունն աստիճանաբար վատանում է. սկսում է բորբոքվել ներքին ականջը: Բժիշկների խորհրդով նա առանձնանում է Հայլիգենշտադտ քաղաքում, սակայն լռությունը և խաղաղությունը դրական ազդեցություն չեն տալիս: Բեթհովենը սկսում է հասկանալ, որ իր խլությունը չի բուժվում: Դրանից հետո նա հազվադեպ է տնից դուրս գալիս, դառնում փակ, մեկուսացված: Հենց այդ տարիներին էլ աշխարհահռչակ երաժիշտը ստեղծում է իր ամենահայտնի գործերը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ