1in.am-ը գրում է.
ՄԱԿ-ը դոնոր երկրներից 6.5 մլրդ դոլար է խնդրել 2014 թվականին Սիրիային մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար: Այս մասին լրագրողներին հայտնել է մարդասիրական հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Ամոսը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
2011-ի մարտից չդադարող ներքին հակամարտության հետևանքով տառապող 16 միլիոն սիրիացիների աջակցության գումարը կազմում է 12.9 մլրդ դոլարի մոտ կեսը, որը ՄԱԿ-ը խնդրել է միջազգային հանրությունից հաջորդ տարվա ընդհանուր մարդասիրական գործունեության համար: 12.9 միլիարդ դոլարը կուղղվի 17 երկրներում բնակվող 52 մլն մարդու օգնությանը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_wmiddleeast_238184.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել