Ինչ է ստացում. ժամանակին Հայաստանը դուրս մնաց Բաքու-Ջեյհան դարի նախագծից` Ղարաբաղի պատճառով:
Ի դեպ, այդ նախագծին մասնակցելու համար, այսօրվա Թուրքիան ու յուր այն ժամանակվա Դավիթօղլուն մերոնց առաջարկել էին ղարաբաղյան երկու գյուղ... ոչ չեմ սխալվում` երկու գյուղի դիմաց` Բաքու-Ջեյհանին մասնակցություն:
Հայկական կողմը չէր համաձայնել:
Ճիշտ էր վարվել: Հրամայականն էր այդպիսին:
Հիմա Իրանը, որպես դեպ Եվրոպա տրանզիտ ուղի, խնդրում է Հայաստանի ձեռքը` գազամուղ անցկացնելու համար:
Երեւի թե պետք է ասել.
-Կանգ առ ակնթարթ, դու իմա՜լ գեղեցիկ ես;
Նման առիթ Հայաստանը թերեւս եւ այլեւս չի ունենա:
Որովհետեւ չկա Ղարաբաղի հարց, կա լուրջ ինտեգրման գերակայություն` Արեւմուտք-Արեւելք մետաքսյա ուղու...Հայաստանի` բուֆերային դիրքի` աշխարհագրական եւ քաղաքակրթական լրջագույն կիրառում:
Ինչի համար էլ ստեղծել է Աստված այս երկիրը...
Բայց ողջ խնդիրն այն է, որ մեր ձեռքը Իրանը պետք է խնդրի Ռուսաստանից:
Մենք էլ պետք է ասենք.
-Հը՞, Մատուշկա, ի՞նչ կասես, ախր սիրում եմ ես Իրանին ու յուր գազը: Ամուսնացրու մեզ իր հետ: 
-Ո՛չ:
Կասի մեր խորթ Մատուշկան:
Բա հիմա ոնց չասես. 
-Դե քո տիրու մերը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել