1in.am-ը գրում է.

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինան համեմատել է ինքնաթիռի հետ, որը գրավել է ռուս ղեկավար Վլադիմիր Պուտինը: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում: 

«Իրավիճակն Ուկրաինայում հիշեցնում է ինձ մի մեծ ինքնաթիռ, որում ուղևորներին հայտարարել են, որ նրանք պետք է ուր որ է՝ վայրջէք կատարեն նշանակության վայր, սակայն վայրէջքից մի քանի րոպե առաջ ահաբեկիչը գրավում է ինքնաթիռը ու կապիտանից պահանջում փոխել ուղղությունը»,- գրում է Սաակաշվիլին: 

Ավելի ուշ նա ընդգծում է, որ «առևանգիչ» ասելով նկատի ունի Վլադիմիր Պուտինին: 

Որպես օրինակ, թե ինչպես է հնարավոր «կասեցնել» ռուս առաջնորդին, Վրաստանի նախկին նախագահը բերում է «Եվրոմայդանի» օրինակը: Դրա մասնակիցները, ըստ Սաակաշվիլիի, թույլ չեն տալիս Պուտինին «փոխել այդ մեծ ու գեղեցիկ ինքնաթիռի ուղղությունը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել