Lragir.am-ը գրում է.
ՄԱԿ-ը հայտարարել է, որ մոտ 6.5 միլիարդ դոլար է անհրաժեշտ Սիրիայի և հարևան երկրների համար 2014 թվականին 16 միլիոն մարդու օգնություն հատկացնելու համար, որոնցից շատերը մոտ 3 տարի շարունակվող հակամարտության պատճառով սննդի և կացարանի կարիք ունեն, գրում է The Daily Star-ը:
Ընդհանուր առմամբ, 17 երկրներում 52 միլիոն մարդու օգնելու համար անհրաժեշտ է 12.9 միլիարդ դոլար, հայտարարել է ՄԱԿ արտակարգ հարցերով համակարգող Վալերի Ամոսը: «Սա ամենամեծ թիվն է, որը մենք երբևէ ստիպված են եղել խնդրել»,- ասել է նա:
Նշված գումարից 2.3 միլիարդ դոլարն անհրաժեշտ է Սիրիայում 9.3 միլիոն մարդու օգնելու համար ևս 4.1 միլիարդ էլ պետք է Եգիպտոսում, Իրաքում, Հորդանանում, Լիբանանում և Թուրքիայում գտնվող 4.1 միլիոն սիրիացի փախստականներին օգնություն ցույց տալու համար: