1in.am-ը գրում է.

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դեկտեմբերի 16-17-ին աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը՝ վկայակոչելով Վրաստանի վարչապետի մամլո ծառայությանը, այցի շրջանակներում Ղարիբաշվիլին կհանդիպի Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ:

Մամլո ծառայության տվյալներով՝ դեկտեմբերի 17-ին Վրաստանի վարչապետը կմասնակցի ադրբեջանական «Շահ դենիզ» գազի հանքավայրի մշակման երկրորդ փուլի փաստաթղթերի ստորագրման պաշտոնական միջոցառմանը: Հանքավայրի պաշարները գնահատվում են 1.2 տրիլիոն խմ գազ:

Ղարիբաշվիլին նաև զեկույցով հանդես կգա համաժողովին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել