Հիմա կասեք՝ մնացել եմ շաբաթ օրվա «տակ»: Չէ, դա տենց չի, ուղղակի էս երկու օրը վերլուծում էի այդ մրցույթը ու եկա մի եզրակացության. ժյուրիի անդամները շարժվում էին հետևյալ սկզբունքով` «Պետուխ խվալիտ պետուշկա, պետուշոկ խվալիտ պետուխա»: Հա-հա, հիմա բացատրեմ՝ ինչի եմ տենց ասում: 

Բոլոր 12 մասնակիցներն էլ երգեցին սպասվածի պես, ոչ մեկ էլ ոչ մի առանձնահատուկ բան չարեց: Բան չունեմ ասելու. երեխեքի հետ աշխատել էին, պարապել էին, բայց էնքան չէ, որ նստեին մեկը մյուսին գովեին: Շաբաթվա օրվա եթերում խառը գովեստում էր տեղի ունենում, մեկը մյուսին. «Վայ մէ՜ հրքաշք ես դու, վայ մէ՜ մասնագետ ես դու»: Ստեղ հարցա առաջանում. «Բա որ սաղ էդքան լավն են ու վերջը, ինչի սաղի երեխեքն էլ անզուգական չէին»: 

Բոլորի երեխեքն էլ երգեցին նենց ոնց որ սպասելի էր` զարմանալի չէր, որ Միքայելի ու Քիսոյի թիմերը պիտի վատ կատարեին (էն էլ ուղիղ եթերում), իսկ ինչ վերաբերվում է Քիսոյի Աննային, նա ուղղակի տաղանդավոր է ու իր տաղանդի ներածին չափով էլ հանդես եկավ: 
Ինչ վերաբերվում է Շուշանի ու Հայկոյի երեխեքին, բոլորիս համար էլ պարզ է, որ իրենք «գել»-եր էին ու պիտի այ տենց լավ էլ երգեին: 

Այսքանով ուզում եմ ասեմ, որ բոլոր ելույթներն էլ սպասելի էին, ու ոչ մեկն էլ ինչ որ չզարմացրին մեզ: 
Օրինակ, ես կգովեի Միքայելին, եթե իր թիմի աղջիկներից մեկը Հայկոյի տղաներից մեկից լավ կատարեր, բայց, իհարկե, դա տեղի չունեցավ: 

Ժյուրիի բոլոր անդամները, ուղղակի քաղաքավարության զոհ գնալով, մեկը մեկին գովեստում էր, որը իրականում այնպես չի, ինչպես նրանք էին ներկայացնում: Ամեն ինչ շատ սպասելի ու անփոփոխ էր: 

Հ.Գ. Իսկ նախագիծը իրականում կարելի է համարել ստացված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել