1in.am-ը գրում է.

Սիրիայում կառավարական ավիացիան ռմբակոծել է Հալեպ քաղաքը, որը գտնվում է ապստամբների վերահսկողության տակ՝ հաղորդում է The Daily Star լիբանանյան պարբերականը:

Ավիահարձակման հետևանքով զոհվել է 37 մարդ, այդ թվում՝ 16 երեխա: Ռմբակոծության հետևանքով վնասվել են շատ շենքեր, այրվել ավտոմեքենաներ: «Հալեպ Մեդիա կենտրոն» ընդդիմադիր կազմակերպության ակտիվիստ Մուհամադ Ալ-Խատիբն ավիահարձակումն անվանել է «աննախադեպ»:

Ռմբակոծման ժամանակ սիրիական ավիացիան կիրառել է, այսպես կոչված, «տակառե ռումբեր»: Նման ռմբակոծության ճշգրտությունը մեծ չէ, գործնականում գրեթե անհնար է հարվածել կոնկրետ թիրախին, սակայն հարվածի մակերեսը բավականին մեծ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել