Lurer.com-ը գրում է.

Դեկտեմբերի 15-ին` ժամը 17:00-ի սահմաններում, Բերդի տարածաշրջանի Մովսեսի պաշտպանական դիրքերում հակառակորդի կողմից զինադադարի խախտման հետևանքով զոհվել է 26-ամյա պայմանագրային զինծառայող, Բերդ քաղաքի բնակիչ Հրանտ Պողոսյանը:

Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Վերջինիս խոսքերով` հակառակորդը բազմաթիվ կրակոցներ է արձակել հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացել է Հրանտ Պողոսյանը:

«Այլ տուժածներ չկան»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել