11:03 , 16 դեկտեմբեր, 2013
Lurer.com-ը գրում է.
Դեկտեմբերի 15-ին` ժամը 17:00-ի սահմաններում, Բերդի տարածաշրջանի Մովսեսի պաշտպանական դիրքերում հակառակորդի կողմից զինադադարի խախտման հետևանքով զոհվել է 26-ամյա պայմանագրային զինծառայող, Բերդ քաղաքի բնակիչ Հրանտ Պողոսյանը:
Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Վերջինիս խոսքերով` հակառակորդը բազմաթիվ կրակոցներ է արձակել հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացել է Հրանտ Պողոսյանը:
«Այլ տուժածներ չկան»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը: