1in.am-ը գրում է.
Հետազոտությունները ցույց են տվել, որ կանոնավոր կերպով սուրճ օգտագործող մարդիկ, ավելի քիչ են հակված ընկճախտին և Ալցգեյմերի հիվանդությանը: Ամերիկացի գիտնականները պարզել են նաև, որ սուրճն օգնում է նվազեցնել 2-րդ կարգի շաքարախտի վտանգը: 2 կամ ավելի բաժակ սուրճի օրական օգտագործումը, ըստ գիտնականների, 12 տոկոսով նվազեցնում է այդ հիվանդության վտանգը: Նույն արդյունքն է թողնում նույնիսկ առանց կոֆեինի սուրճը, ճիշտ է՝ մի փոքր ավելի պակաս:
Բանն այն է, որ սուրճը բավականին շատ պոլիֆենոլներ` օգտակար բուսական միացություններ է պարունակում: Դրանցից մեկը քլորոգենային թթուն է (CGA): Այն, այսպես ասած «ներծծում է» գլյուկոզան:
Այս մասին գրում է Kedem.ru կայքը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_238016.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել