Պառավեցինք ասելով՝ Պառավաքարին խմելու ջուր տվեք, ջուր...
Սա այն գյուղն է, որ գտնվում է ՀՀ պետական սահմանից 2 կմ հեռավորության վրա, ուր արդեն 9-րդ օրն է խմելու ջուր չկա, ուր համակարգիչ ունի ընդամենը 20-25 մարդ, ուր միակ բժիշկը և՛ թերապևտ է, և՛ նյարդաբան, և՛ անգամ գինեկոլոգ է միաժամանակ, ուր բոլորի տները գազաֆիկացված են, բայց ոչ մեկը ռիսկ չի անում մոտենալ գազի ջեռոցին, ուր կա մի գյուղապետ Ռոլանդ Մարգարյան, ով հատուկ երևանցիներիս այսպիսի ուղերձ ունի՝ «Դուք խաղաղության մասին ընդհանրապես չեք մտածում։ Մենք ձեզ էստեղից պահում ենք, դուք էդտեղ խաղաղ եք, տռճիկ եք տալիս։ Դա միայն մեր սահմանը չի, ձեր սահմանն էլ է։ Սա գյուղի սահման չի, երկրի սահման է ու ամեն մեկս պիտի սրա մասին մտածենք»։ 

Հատվածներ հարցազրույցից
Վ. Ս.–Սահմանամերձ Պառավաքար գյուղի գյուղապետ Ռոլանդ Մարգարյան...
–Դու ինձ մեղադրյալ Ռոլանդ Մարգարյան էլ կասես. Մենք ստեղ սահմանը պահենք, դուք էլ քեֆ արեք ձեր Երևանում։
Վ. Ս.–Երևանն իբր ի՞նչ է. Էստեղ են ասել՝ դատարկ կարասը մեծ ձեն կտա։
–Բա ինչո՞ւ Տավուշից Երևան են գնում, բայց դեռ չեմ տեսել մեկն էլ ա Երևանից Պառավաքար արտագաղթի։
Վ. Ս.–Ես դրա պատճառները հիմա մեկ–մեկ ասեմ՝ ա՛յ, այս պահին գյուղումդ մի կաթիլ խմելու ջուր չկա, սրանից սկսենք. Էս ի՞նչ հաշիվ է։
–Հա, լավ գիտես, ջրերը կտրել են։
Վ. Ս.––Էդ ե՞րբ է կտրվել, ո՞վ է կտրել։
–Ամբողջ խողովակաշարը փտած ա, բա ի՞նչ պիտի անի, որ չկտրվի։ Ձյունն էլ եկել ա, դե արի... 70-ական թվականների խողովակներ են։
Վ. Ս.–Ասեմ, որ ձեր խողովակները 20 տարով ջահել են Երևանի կենտրոնի խողովակներից. Իսկ որքա՞ն ժամանակ է ջուր չունեք։
–Ջահել են, թե՝ ահել՝ չգիտեմ, բայց հեսա մի շաբաթ ա ջուր չունենք։
Վ. Ս.–Բա ի՞նչ են ասում, ե՞րբ կլինի։
–Դեռ մի 10 օր էլ հաստատ չի լինի.............................
––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––
Վ. Ս.–Ասենք, գնացիր, կաբինետիդ դուռը սիրուն բացեցիր, նստեցիր գրասեղանիդ առաջ, ի՞նչ ես անում, ո՞րն է քո գործը։
–Է՜, դե գյուղ ա, էլի, հազար ու մի գործ կա։ Ժողովուրդ են, էլի, ամեն մեկը մի ցավով, մի դարդով, եթե կարողանում ենք, մի փոքր էլ մենք ենք օգնում, էլի։
Վ. Ս.–Դու ծրագիր, ռազմավարություն ունե՞ս։
–Բա ո՞նց չունենք, էդ ռազմավարությունով ենք շարժվում։ 
Վ. Ս.–Հիմա էդ ռազմավարությամբ ո՞ւր եք հասել։
–Մի հացատուն ենք սարքել, դպրոցի սպորտդահլիճն է նորոգվել...
Վ. Ս.–Էդ երկու մատս խուփ, հետո՞...
–Կուլտուրայի տուն ենք սարքել, գյուղապետարանն ենք սարքել՝ էդ բոլորը բյուջեի միջոցներով։ Մանկապարտեզն էլ ենք մի քիչ սարքել, տենց, էլի։
Վ. Ս.–Բա էդ ահագին գործը որ արել եք, էդ ինչո՞ւ ժողովուրդը չի տեսնում, չի գնահատում, ինչո՞ւ է փախչում գյուղից։ Կարո՞ղ է մի ուրիշ խնդիր էլ կա , այնուամենայնիվ, և ո՞րն է այդ խնդիրն, ըստ գյուղապետի։
–Է՜, շատ բան է պետք անել, մենակ էդ գործերով չի լինի։ Առանց աշխատանքի մարդն ո՞ւմ ա պետք։ 
Վ. Ս.– Էդտեղ ո՞նց եք դիմավորում, սեղանին ի՞նչ եք դնում։
–Ինչ տներում կա, էդ էլ դնում ենք։ Ձեր նման ռեստորաններում ու Եվրոպաներում չենք անցկացնում։ Մեր տներում նստած ենք։
Վ. Ս.-Ձեր մոտ էլի քո դաշտից մի բան ես քաղում, անասունից էլ մի բան պոկում ես, ուտում։ Բա էստե՞ղ ինչ են անում։
–Դուք կիմանք ինչ եք անում, ում ոտը բռնել ա, ըտեղ ա հասել։ 
Վ. Ս.–Լավ, հիմա ժողովուրդդ սեղանին ին՞չ է դնելու, Նոր տարի անի։
–Դե, տնից ինչ դուրս ա գալիս։ Մենք երևանցիների պես ճոխ–ճոխ սեղան չենք դնում, դուք ունեք՝ դնում եք։ 
Շարունակությունը քիչ անց՝ tert.am-ում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել