Esem.am-ը գրում է.
Երգչուհի Սոնա Շահգելդյանն օրերս է վերադարձել Ավստրալիայից, որտեղ երկու քաղաքներում հանդես է եկել համերգային ծրագրերով Արսեն Գրիգորյանի, Լեյլա Սարիբեկյանի հետ: ESem.am-ը երգչուհու հետ զրուցել է համերգների, ստեղծագործական կյանքի այս փուլի և անձնական նորությունների մասին:

«Սա հավաքական համերգ էր, սակայն կարծես մենահամերգ լիներ, քանի որ կենդանի նվագակցությամբ 15 երգ եմ ներկայացրել: Սփյուռքի Նախարարությունը և այնտեղի հանդիսատեսը ցանկացել էին, որ ես երգեմ, ինչի համար շատ ուրախ եմ,- ասաց Սոնան և հավելեց,- առաջին անգամ էի այնտեղ և շատ տպավորված եմ հանդիսատեսի վերաբերմունքից: -Շատ լավ անցավ, հանդիսատեսն անընդհատ խնդրում էր, որ էլի երգենք: Այնքան լավ էր, որ ցանկություն ունեմ այնտեղ հանդես գալ մենահամերգով: Ամենը նկարահանվել է, կտեղադրեմ Youtube-ում, հանդիսատեսն էլ կտեսնի, թե չէ ուղղակի շատ բան կարող էի ասել:»: Սոնան նշեց, որ դա, հավանաբար, հաջորդ տարի կլինի: «Միայն Ավստրալիայից չէ, որ հրավերներ ունեմ: Ֆրանսիայում, Պարսկաստանում, ԱՄՆ-ում երգելու հրավեր էլ ունեմ, որտեղ, ամենայն հավանակնությամբ, իմ բենդի հետ կներկայանամ»,- հայտնեց երգչուհին:

Հաջորդ տարի Սոնան նոր երգեր և տեսահոլովակներ կունենա: Երգչուհին նաև ցանկանում է մենահամերգ ունենալ Երևանում, եթե հասցնի, կթողարկի նաև նախորդ մենահամերգի DVD-ն: Ըստ Սոնայի` այս տարի շատ է աշխատել. «Երեք տեսահոլովակ նկարահանեցի, մի քանի երգեր թողարկեցի, բացի այդ, համերգներ եմ ունեցել թե՛ Հայաստանում, թե՛ այլ երկրներում, կորպորատիվ միջոցառումների եմ մասնակցել: Շատ ուրախ եմ, որ “AAD” մրցանակաբաշխության ժամանակ իմ ֆրանսիական երգն արժանացավ լավագույն կատարման կոչմանը»: Ըստ երգչուհու` ինքն այս տարվա ընթացքում բավականին շատ է աշխատել և իր համար անգամ զարմանալի էր, որ նոմինացված չի եղել տարբեր մրցանակաբաշխությունների անվանակարգերում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ